Միջազգային

«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու

«Իսրայելը դատաիրավական բարեփոխումների հարցում կկարողանա հասնել լայն ազգային կոնսենսուսի, ինչը երկրում բողոքի զանգվածային ցույցերի պատճառ դարձավ», - չորեքշաբթի օրը Վաշինգտոնի կողմից կազմակերպված և այս շաբաթ վիրտուալ ձևաչափով անցկացվող երկրորդ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցներին ուղղված տեսաուղերձում վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։