Միջազգային

Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում

«Թեհրանը լարվածություն չի ցանկանում և առճակատում չի փնտրում Վաշինգտոնի հետ», - այսօր ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Իրանի արտգործնախարարն անհիմն է անվանել ամերիկյան կողմի մեղադրանքները՝ կապված «Իրանին մոտ խմբավորումների»՝ ամերիկյան ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետ։