Միջազգային

«ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի օկուպացիան». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին հայտարարություններ է արել ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Տարիների ընթացքում՝ բանակցությունների ժամանակ, միջնորդները միշտ հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։

Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել այդ օկուպացիան»։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով Մասիմ Մամեդովին՝ Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ։