Միջազգային

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կհանդիպեն

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները շնորհավորանքներ են փոխանակել սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը, մատնանշելով Պեկինում Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ձեռքբերումները, ընդգծել է մոտ ապագայում հանդիպման անհրաժեշտությունը՝ քննարկելու  երկու երկրների դեսպանատների և հյուպատոսությունների բացման նախապատրաստման գործընթացը։

Ամիր Աբդոլլահյանը նաև ողջունել է Էր Ռիադի և Թեհրանի հարաբերությունների կարգավորումը և հաստատել Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։