Միջազգային

«Ցանկացած նոր առաքելության համար և՛ Երևանի և՛ Բաքվի համաձայնությունն է պահանջվում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու՝ պաշտոնական Երևանի պահանջին, ընդգծել է. «...այն կարող է տեղի ունենալ միայն Բաքվի համաձայնությամբ»։

Զախարովան նշել է, որ միայն Հայաստանի իշխանություններն են ցանկանում տեսնել այդ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ինչ վերաբերում է ցանկացած նոր առաքելության, ապա և՛ Երևանի, և՛ Բաքվի տեղակայման համար համաձայնություն է պահանջվում: Մինչ այժմ մենք նման բան չենք տեսել․ նկատի ունեմ երկու կողմերի համաձայնությունը», - ասել է Մարիա Զախարովան: