Միջազգային

Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները

Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի պնդումները՝ կապված Մեծ Բրիտանիայի աղքատացրած ուրանով զինամթերքն Ուկրաինային փոխանցելու պլանների հետ, «անհիմն են»։ Նա հերքել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե խոսքը «միջուկային բաղադրիչով» զենքի մասին է։ 

Նրա խոսքով՝ սա զինամթերքի տարածված տեսակ է, որն օգտագործվում է մասամբ իր զրահաթափանց հատկության պատճառով։ Քիրբին Ռուսաստանին խորհուրդ է տվել դուրս բերել տանկերն Ուկրաինայից, եթե նա այդքան մտահոգված է տանկիստների առողջությամբ։