Միջազգային

Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում

Boeing-737-ը, որում եղել է շուրջ 190 ուղևոր, վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ օդանավի ճնշման սենսորի տեխնիկական խնդիրների պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Ժամը 19.55-ին Մոսկվա-Վոլգոգրադ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Օդանավում եղել է 187 մարդ։ Վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով»,- ասել է գործակալության զրուցակիցը։