Միջազգային

«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան

Թուրքիան կշարունակի հակաահաբեկչական գործողությունները թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, քանի դեռ ահաբեկչական կազմակերպությունները վտանգ են ներկայացնում նրա ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ղահրամանմարաշ նահանգում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

«Մեր գործողությունները մեր սահմանների ներսում և դրսում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի դադարի վտանգ ներկայացնել մեր երկրի և ժողովրդի համար»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաև մատնանշել է ահաբեկչական կազմակերպությունների միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձերի անիմաստությունը։

«Մենք կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու և թուրքական քաղաքականությունը կառուցելու փորձերը»,- ընդգծել է Էրդողանը։