Միջազգային

«ՌԴ շնորհիվ Հայաստանը ռեկորդային ՀՆԱ ունի». Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Լավրովը բացման խոսքում հայտարարել է. «Ողջունում եմ Ձեզ Մոսկվայում։ Ներկայումս ՀՀ տնտեսության առաջատար տնտեսական գործընկերն ու ներդրողն ենք։ Այդ ամենը օգնել է Ձեզ՝ ռեկորդային ՀՆԱ ունենալ։ Մենք հետաքրքրված ենք միասնական լեզվական, մշակութային ու գիտական համագործակցության հարցում։ Կարևոր է նաև համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում։

Կարևոր են նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը և եռակողմ համաձայնության այլ հարցեր»։