Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 21 ℃

Рус Eng

Թուրք ֆուտբոլասերները պահանջել են Էրդողանի ու կառավարության հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջազգային

27 Փետրվարի, 15:22

Թուրքիայում մեծ արձագանք են գտել «Ֆեներբահչե-Քոնյասփոր» և «Բեշիքթաշ-Անթալիասփոր» ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուների գործողությունները: «Բեշիքթաշի» և «Ֆեներբահչեի» երկրպագուները Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո կառավարության գործունեությունից խիստ դժգոհ են եղել՝ հակաիշխանական վանկարկումներ են հնչեցնելով տրիբունաներից, ինչպես նաև հիշատակի ակցիա անցկացնելով: 

Միջադեպը աղմուկ է հարուցել նաև Թուրքիայի քաղաքական դաշտում։

Իշխանամետ գործիչները դատապարտել են երկրպագուների վարքը և այս ծանր պահին կառավարության նկատմամբ ճնշումը։ Մինչդեռ ընդդիմադիր շրջանակները, հակառակը, սատարել են մարդկանց ցասումը և քննադատել Էրդողանի աջակիցներին։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախկին վարչապետ և ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն, որը ներկայումս ընդդիմադիր է և իր հերթին քննադատել է Էրդողանին երկրաշարժի հետևանքների դեմ պայքարը ձախողելու համար ու պահանջել է կառավարության հրաժարականը, դատապարտել է իշխանության ներկայացուցիչներին՝ երկրպագուների հասցեին խիստ արտահայտությունների համար ու մեղադրել Էրդողանի կառավարությանը քծնելու մեջ։

Երկրպագուների գործողությունները՝ տեսանյութերում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում