Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 10 ℃

Рус Eng

Վրաստանի նախագահը դժգոհել է, որ իրեն Կիև չեն հրավիրել

Միջազգային

24 Փետրվարի, 16:35

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատերազմի տարելիցին պատրաստ է եղել այցելել Ուկրաինա, սակայն հրավեր չի ստացել ուկրաինական կողմից:

Փետրվարի 24-ին, նախագահական պալատում իր ելույթի ժամանակ, Զուրաբիշվիլին նաև քննադատել է Վրաստանի խորհրդարանին, որը, չնայած հրավերին, պաշտոնական պատվիրակություն չի ուղարկել Ուկրաինա:

«Անձամբ ես, որպես երկրի նախագահ, այս տարվա ընթացքում բոլոր հնարավոր վայրերում և ձևաչափերում Վրաստանի կողմից ամուր աջակցություն եմ հայտնել Ուկրաինային և շարունակելու եմ դա անել։ Ես կարծում եմ, որ եթե ոչ Վրաստանի կառավարությունը, ապա Վրաստանի նախագահն այսօր պետք է լինեին Կիևում, և ես ժամանակին իմ պատրաստակամությունն եմ հայտնել դրանում։ Ցավոք, ես հրավեր չեմ ստացել։ Փոխարենը, չնայած հրավերին, խորհրդարանը հարկ չհամարեց պաշտոնական պատվիրակություն ուղարկել։ Ցավում եմ, որ արդյունքում այսօր Կիևում մենք ներկայացված ենք միայն ի դեմս ընդդիմության։ Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ նրանք այնտեղ են», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը