Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

Վաշինգտոնը ոչ մի կասկած չունի Ուկրաինայի հաղթանակի ու հաջողության հարցում. Բլինքեն

Միջազգային

19 Փետրվարի, 15:23

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կասկած չունի, որ Ուկրաինան կկարողանա հաջողության հասնել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Նա նշել է, որ Վաշինգտոնը ոչ մի կասկած չունի Ուկրաինայի հաղթանակի ու հաջողության հարցում։

Նա հավելել է, որ կա Հյուսիսատլանտյան դաշինքի միասնություն, «որի նմաններն արդեն 30 տարի չէին տեսել»։

Բլինքենը հավելել է, որ տարբեր երկրներից հազարավոր ընկերություններ լքել են Ռուսաստանի Դաշնությունը՝ հեղինակության վրա ազդող բարձր ռիսկերի պատճառով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում