Միջազգային

«ԵՄ-ն 27 մլն եվրո է հատկացրել հակամարտությունից տուժածներին աջակցելու» համար». Բորել

ԵՄ արտաքին  քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ԵԽ հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։ 

Բորելը, մասնավորապես, պատասխանել է. «ԵՄ-ն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման նպատակով 2022թ. հավաքագրել է 3.6 մլն եվրո՝ մարդասիրական աջակցության համար։ Այն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), որը միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը կարող է գործել Լաչինի միջանցքում։

Հակամարտության սրացումից ի վեր ԵՄ-ն տրամադրել է մոտ 27 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանն աջակցելու համար»։