Միջազգային

Yandex-ը կարող է տարածաշրջանային կենտրոն բացել Թուրքիայում

Չնայած Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին՝ «Յանդեքս» ընկերությունը չի փոխել այդ երկրում կենտրոն բացելու իր ծրագրերը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են «Յանդեքսի» մամուլի ծառայությունից։

«ՏԱՍՍ»-ի աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը մարտի 1-ից Ստամբուլում հանգույց է գործարկելու, որը ներառելու է քովորքինգն ու գրասենյակը։ «Յանդեքս»-ում ավելի ուշ հաստատել են Թուրքիայում նոր հանգույց ունենալու պլանների մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ այդ գրասենյակը կկենտրոնանա այն թիմերի վրա, որոնք պետք է գտնվեն երկրում՝ տեղական շուկայում ծառայությունները զարգացնելու համար: