Միջազգային

Facebook-ն ու Instagram-ը խնդրել են իրենց մենեջերներին՝ մեծ ներդրում ունենալ կամ հեռանալ կորպորացիայից

«Meta» կորպորացիան (Facebook և Instagram) խնդրել է մենեջերներին և ընկերության ղեկավար կազմին՝ կամ ավելի մեծ ներդրում ունենալ, կամ լքել ընկերությունը: Այս մասին չորեքշաբթի հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալության տվյալներով՝ ոլորտում ճգնաժամի ֆոնին «Meta»-ն այս կերպ փորձում է մեծացնել իր արդյունավետությունը և կրճատել ծախսերը։

Ինչպես նշում Է գործակալությունը, ավելի վաղ ընկերությունը հեռացրել էր իր աշխատակիցների 13%-ին, սակայն ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեռ կարծում է, որ Meta-ն «չափազանց դանդաղ է և ուռճացված»։