Միջազգային

Տոկաևն այցելել է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատուն և ցավակցագիր հղել մատյանում

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն այցելել է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատուն և գրառում կատարել ցավակցությունների գրքում։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատուն և ցավակցություն ու զորակցություն հայտնել եղբայրական ժողովրդին՝ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի աղետալի հետևանքների կապակցությամբ։ Նա նաև հայտնել է, որ Ղազախստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Թուրքիային»,-ասվում է հաղորդագրության մեջ։