Միջազգային

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի

Թուրքիայում 7.8 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3,3 հազարը։ Այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները:

«Թուրքիայի հարավում երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 3381-ի, 20 436-ը՝ վիրավոր», - ասված է հաղորդագրության մեջ։

Սիրիայում զոհվել է 1444 մարդ, տուժել է 3530-ը: Մարդիկ, այնուամենայնիվ, մնում են փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։