Միջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 284-ի, 2323 մարդ վնասվածքներ է ստացել, ավերվել է 1710 շենք։

Հիշեցնենք՝ գիշերը 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու Քահրամանմարաշ նահանգում։