Էնթոնի Բլինքենը կհետաձգի այցը Չինաստան՝ լրտեսական օդապարիկի պատճառով
Միջազգային
3 Փետրվարի, 20:02
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհետաձգի իր այցը Չինաստան՝ լրտեսական օդապարիկի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է ABC News-ը։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել։ Զինվորականները կարծում են, որ այն պատկանում է Չինաստանին, նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է իրավիճակի մասին, Վաշինգտոնը կապ է հաստատել նաև Պեկինի հետ, հայտնում է աղբյուրը։
Նրանք չեն համարձակվել խոցել օդապարիկը խաղաղ բնակիչների համար վտանգի պատճառով, օդում գտնվող առարկան վտանգավոր չէ, նշել են Պենտագոնում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հորդորել է չշահարկել «չինական լրտեսական օդապարիկի» թեման։ ԱԳՆ-ն հայտնել է, որ օդապարիկը քամու պատճառով լրջորեն շեղվել է երթուղուց, Պեկինը ափսոսում է, որ այն անցել է ԱՄՆ-ի վրայով։
«Բլինքենը կհետաձգի իր առաջիկա այցը Պեկին, որը նախապես ծրագրված էր հաջորդ շաբաթ»,- ասել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։
Հեռուստաալիքի աղբյուրը մանրամասնել է, որ Բլինքենը չի ցանկանում չեղարկել այցը, որպեսզի «չուռճացնի» իրավիճակը, բայց նաև չի ցանկանում, որ օդապարիկի թեման գերիշխի առաջիկա բանակցություններում։