Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինայի ականազերծմանը կտրամադրի 25 մլն դոլար

Եվրամիությունը Ուկրաինային 25 մլն եվրո կհատկացնի ազատագրված տարածքների ականազերծման համար։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Եվրամիության գերագույն դիվանագետ Ժոզեպ Բորելը՝ Կիևում ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ժամանակ։

Նա ընդգծել է, որ խաղաղ բնակիչների պաշտպանությունն առաջնահերթություն է Բրյուսելի համար։ Ֆինանսավորումը ներառում է սարքավորումներ Ուկրաինայի ականազերծման գործողությունների պետական օպերատորների համար և ականազերծման ոլորտի արդյունավետ կառավարման համար աջակցություն Ուկրաինայի իշխանություններին: