Միջազգային

«Արևմտյան երկրների կողմից զինտեխնիկայի մատակարարումները Կիևին չեն հանգեցնի հակամարտության լուծմանը»․ Էրդողան

Արևմտյան երկրների կողմից Կիև զենքի, այդ թվում՝ տանկերի մատակարարումները չեն հանգեցնի Ուկրաինայի հակամարտության լուծմանը, TRT-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Չեմ կարող ասել, որ տանկերի մատակարարումները քայլ են ուկրաինական հակամարտությունը լուծելուն ուղղված։ Մենք ակնկալում ենք, որ արևմտյան երկրները կաջակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու մեր կոչերին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Էրդողանը, խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի մասին, ընդգծել է, որ այդ հարցին դրական չի վերաբերվում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Անկարան դրական կարձագանքի Հելսինկիի դիմումին, եթե Ֆինլանդիան համարժեք դիրքորոշում ընդունի Թուրքիայի հետ հարաբերություններում։