Միջազգային

Բացահայտում. ադրբեջանական «Socar»-ի տնօրենի 28-ամյա որդու բազմամիլիոնանոց բնակարանը Լոնդոնում

Կոռուպցիայի և փողերի լվացման ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային «OCCRP» կազմակերպությունը նոր հետաքննություն է արել՝ բացահայտելով Ադրբեջանի պետական «Socar» նավթագազային կոնցեռնի տնօրենի որդու հետ կապված գույքը Լոնդոնում։ 

«Socar»-ի 17 տարվա տնօրեն Ռովնագ Աբդուլաևը, ով այժմ զբաղեցնում է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, բացի իր պաշտոնական աշխատավարձից, եկամտի այլ աղբյուր չի ունեցել։

Սակայն, ըստ հետաքննության, նրա 28-ամյա որդին՝ Ռաշադը, Լոնդոնի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ Grosvenor Square-ում ունի 20 մլն դոլար արժողությամբ բնակարան։  

Նա 22,4 միլիոն դոլար արժողությամբ գույքը ձեռք է բերել 2019 թվականին՝ գաղտնի օֆշորային ընկերության միջոցով: