Միջազգային

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է Ուկրաինային կործանիչներ տրամադրելուն

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը դեմ է արտահայտվել Ուկրաինային կործանիչներ մատակարարելուն։ «ZDF» հեռուստաալիքով Մարկուս Լանցի թոք-շոուում նա խոսել է Ուկրաինային առավելագույն աջակցություն ցուցաբերելու բալանս գտնելու անհրաժեշտության և, միաժամանակ, Գերմանիայի՝ հակամարտության մասնակից չդառնալու մասին: «Այնքան էլ պարզ չէ, թե որտեղ է անցնում գիծը», - ասել է Հաբեկը։

Գերմանիայի փոխկանցլերը ենթադրել է, որ եթե Արևմուտքի երկրները կործանիչներ մատակարարեն Ուկրաինային, դրանից հետո մեքենաները պետք է սպասարկվեն, և դա «կարող է շատ հեռու գնալ»։

Կիևին ժամանակակից տանկերի մատակարարումը ճիշտ է, բայց «տարբերություն կա տանկերի և կործանիչների միջև», - ընդգծել է Հաբեկը։