Միջազգային

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նեվզորովը հեռակա կարգով դատապարվել է 8 տարվա ազատազրկման

Ռուս ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս Ալեքսանդր Նեվզորովին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման են դատապարտել բանակի մասին «ֆեյք» լուրեր տարածելու մեղադրանքով։ Մոսկվայի Բասմանի դատարանը լրագրողին չորս տարով արգելել է նաև «կառավարել ինտերնետ-ռեսուրսները»։

Ըստ մեղադրանքի՝ Նեվզորովը հրապարակել է «ակնհայտ կեղծ տեղեկություններ», մասնավորապես, Բուչայի և Մարիուպոլի մասին։ Մեղադրող կողմը նրա համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։