Միջազգային

Ուկրաինայի հատուկ ծառայությունները խուզարկել են Ավակովի տունը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և հետաքննությունների պետական բյուրոն խուզարկություններ են իրականացրել ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի մոտ ։

Այս մասին հայտնել Է ՆԳ նախկին նախարարը։ Նրա խոսքով՝ խուզարկությունները կապված են նախարարի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում ֆրանսիական «Airbus» ուղղաթիռների գնման հետ։ Հիշեցնենք՝ այդ ուղղաթիռով էր վթարի ենթարկվել ու զոհվել Ուկրաինայի ՆԳ ողջ ղեկավարությունը։