Միջազգային

ԱՄՆ-ն իրանական 7 կազմակերպությունների ներառել է սև ցուցակում

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սև ցուցակում է ընդգրկել իրանական յոթ ընկերությունների, որոնք, ըստ նրա, օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ 

ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ սև ցուցակում հայտնված իրանական ընկերությունները ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, որոնք կիրառվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում:

Հայտարարության մեջ ասվում է, որ անօդաչուներն ուղարկվում են Ռուսաստան, ինչը, ըստ նրանց, հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքական շահերին։

«Իրանական սուբյեկտների սև ցուցակում հայտնվելը համահունչ է ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ խոչընդոտելու Իրանի պաշտպանական ծրագրերի առաջընթացը»,- ասված է գործակալության հաղորդագրոթյունում։

Հետևեք մեզ Telegram-ում։