Միջազգային

Շառլ դը Գոլի թոռը մեղադրել է ԱՄՆ-ին

Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի թոռը՝ տնտեսագետ Պիեռ դը Գոլը, պաշտպանել է Պուտինին և մեղադրել ԱՄՆ-ին ռուս-ուկրաինական պատերազմը հրահրելու համար։

Նա «Le Parisien»-ին ասել է. «Ֆրանսիացիները բարձր գին են վճարում Միացյալ Նահանգների հրահրած պատերազմի և Եվրոպան վասալի վերածելու համար։ Ֆրանսիայում հասարակական կարծիքը սկսում է հասկանալ, թե որն է այսօր ամերիկացիների չար խաղը։

ՆԱՏՕ-ի շրջանակներում Միացյալ Նահանգներին հաջողվել է ուկրաինական ճգնաժամն օգտագործել Եվրոպան ապակայունացման համար»,- ասել է Դը Գոլը։

Հետևեք մեզ Telegram-ում։