Միջազգային

Ռուսաստանը խոշոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի արևելքում

Ռուսաստանը շարունակում է ավելացնել ուժերը Դոնբասում և պատրաստվում է առաջիկա ամիսներին խոշոր հարձակման, հավանաբար, Լուգանսկի մարզում։ Այդ մասին գրում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) իր նոր ամփոփագրում:

Ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով՝ այդ մասին են վկայում ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական ու արևմտյան աղբյուրներից ստացվող տվյալները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հունվարի 30-ին հայտարարել է, որ չի տեսնում խաղաղ բանակցություններին Ռուսաստանի նախապատրաստման նշաններ, այլ՝ ճիշտ հակառակը։

«ՌԴ-ն կարող է մոբիլիզացնել ևս 200 հազար մարդ, ավելացնում է զինամթերքի արտադրությունը և ստանում դրանք բարեկամական ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Իրանը և ԿԺԴՀ-ն»,- նշել է Ստոլտենբերգը։

 

Հետևեք մեզ Telegram-ում։