Միջազգային

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ վերականգնել բանակցությունները բոլոր ուղղություններով». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանդիպումների հնարավորություններն ու հեռանկարները։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ իրավիճակի դիպվածային վատթարացումները չպետք է խոչընդոտ ու առիթ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար։

Անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ վերականգնել բանակցությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի կնքումը և քաղհասարակության գծով շփումները»։

Հետևեք մեզ Telegram-ում։