Միջազգային

ՌԴ-ն ֆիքսում է, որ Երևանը նախընտրել է ԵՄ-ին և ոչ՝ ՀԱՊԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ կողմից ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։ 

Հիմնական հայտարարություններ.

◾ ՌԴ խաղաղապահ զորակազմը կարձագանքի Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։

◾️ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան։

◾️ Եթե Հայաստանը պահպանում է հետաքրքրությունը ՀԱՊԿ ներուժի գործարկման հարցում, այն կարող է օպերատիվ առաքելություն ծավալել Հայաստանում։

◾️ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու՝ ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին։

◾️ ՌԴ-ն արձանագրում է, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։