Միջազգային

Ստոլտենբերգը հանդիպել է Գերմանիայի ՊՆ նախարարի հետ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հանդիպել է Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Բորիս Պիստորիուսի հետ։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի ՊՆ-ն։ 

Սպասվում է որ հանդիպման առանցքային թեմաներից կլինի Գերմանիայի կողմից Leopard տանկերի մատակարարումը Ուկրաինային։ 

Հետևեք մեզ Telegram-ում։