Միջազգային

Գերմանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել 19 Leopard 2A5 օգտագործված տանկ

Գերմանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել Leopard 2A5 օգտագործված տանկերից 19-ը, որոնք օգտագործում է միայն վարժանքների համար, գրում է Der Spiegel-ը։

Հրատարակության համաձայն՝ 2022 թվականի գարնանը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել տարբեր մոդիֆիկացիաների 312 «Leopard 2» տանկերի ցուցակ, որոնք կարող են տրվել Կիևին՝ առանց երկրի պաշտպանության համար զգալի կորուստների։ Դրանցից 99-ը մայիսին վերանորոգման մեջ է եղել, մեկը շահագործումից հանվել է։