Միջազգային

Պուտինն ու Ռաիսին քննարկել են էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝

  • քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը,
  • անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տիրող իրավիճակին։ Նշվել է Աստանայի գործընթացի շրջանակներում սերտ համակարգումը շարունակելու կարևորությունը՝ որպես սիրիական կարգավորմանը խթանելու առանցքային մեխանիզմ։
Հետևեք մեզ Telegram-ում։