Միջազգային

Ղազախստանը նավթ կարտահանի Գերմանիա ռուսական նավթամուղով

Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Աքչուլակովը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցել է «Դրուժբա» նավթամուղով ղազախական նավթի տարանցմանը Գերմանիա։

«Մենք սպասում էինք Ռուսաստանի տարածքով անցնելու հարցը Ռուսաստանի գործընկերների կողմից պաշտոնական հաստատելուն», - ասել է Աքչուլակովը:

Նա նշել է, որ Ղազախստանում այս հարցում որևէ բարդություն չեն սպասում։ Նախարարը հավելել է, որ Աստանան երբեք Մոսկվայի հետ մեծ խնդիրներ չի ունեցել «տարանցման հարցում»։