Միջազգային

Ադրբեջանը 100 մլն դոլար կներդնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացման վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասուլիս է տալիս Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցներին։ Ալիևը անդրադարձել է նաև տարածաշրջանի հաղորդակցություններին։ «Ներկայումս մենք լրջորեն զբաղվում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի ընդլայնմամբ։

Նախորդ տարի հրաման է տրվել, և բյուջեից կհատկացվի ավելի քան 100 միլիոն դոլար, որի մի մասն արդեն հատկացվել է։ Մենք կավելացնենք այդ երկաթուղու թողունակությունը ներկայիս 1 մլն տոննայից մինչև 5 մլն տոննա։ Բայց դա բավարար չի լինի», նշել է Ալիևը։