Միջազգային

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թայվանին սպառազինության վաճառքը և կղզու հետ ռազմական կապերը․ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 180 միլիոն դոլարի Volcano հակատանկային համակարգերի հնարավոր վաճառքին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերի բյուրոն: