Միջազգային

Հնդկաստանը 36 Rafale կործանիչներ է գնել Ֆրանսիայից

Հնդկաստանը ստացել է Rafale տիպի բոլոր 36 կործանիչները, որոնք պատվիրվել են 2016 թվականին Ֆրանսիայի հետ համաձայնությամբ։  Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Rafale-ի 4.5 սերնդի ինքնաթիռները պահեստամասերով առաքվել են իրենց։

Հնդկաստանի կառավարությունը ֆրանսիական կործանիչներ արտադրող Dassault Aviation-ի հետ համաձայնագիր է ստորագրել 2016 թվականին, որը նախատեսում է 9,2 միլիարդ դոլար արժողությամբ Rafale տեսակի 36 կործանիչների գնում: