Միջազգային

Կրեմլում հայտնել են, թե ինչ պայմանով Ղարաբաղում միջազգային խաղաղապահների ներգրավվեն

«Միջազգային խաղաղապահները Ղարաբաղում կարող են ներգրավվել միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ»,- հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Դուք գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեր շատ արժեքավոր և թանկ գործընկերը»,-ասել է Պեսկովը։