Միջազգային

Արա Աբրահամյանը մասնակցել է ամերիկացի-ռուսաստանցի բանտարկյալների փոխանակմանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը առանցքային դեր է խաղացել 2019 թվականից Ռուսաստանում պահվող ամերիկացի բանտարկյալ Թրեվոր Ռիդի ազատ արձակման գործում։

Այդ մասին հայտնել է Նյու Մեքսիկոյի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը։ Նա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր, որը միջնորդել է ազատ արձակման հարցում, երբ գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ փետրվարին Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական հարձակման սկսվելուց ժամեր առաջ: Ռիչարդսոնը, իր համանուն կենտրոնի միջոցով, աշխատում էր կուլիսներում, որպեսզի ապահովի Ռիդի ազատ արձակումը:

Հիմա էլ նոր տեղեկություն է ստացվել, որ ՌԴ-ԱՄՆ վերջին փոխանակման՝ Բուտ-Գրեյներ գործարքում կրկին առանցքային դեր է ունեցել ՌԴ-ում հայերի միության նախագահը։ Ըստ առկա տեղեկատվության՝ ամերիկյան կողմից բանակցել է Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Բիլ Ռիչարդսոնը: Վերջինիս խոսքով՝ ինքը բազմիցս այցելել է Մոսկվա՝ ներկայացնելով Գրեյների շահերը։

Ռիչարդսոնն ասել է, որ ռուսական կողմից բանակցություններին աջակցել է ռուս գործարար, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը։