Միջազգային

Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին

Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Շոյգուի հետ արարողությանը մասնակցել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԱՊՀ անդամ մի շարք պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ։

Շոյգուն ժամանել է ՀԱՊԿ կենտրոնակայան՝ մասնակցելու ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։