Միջազգային

ՌԴ պատրիարքն ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կարևորել են եռակող հանդիպման անհրաժեշտությունը

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները։ Հաղորդագրության մեջ ասվում է. «2022 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել է Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ՝ Մոսկվայի Դանիլով վանքում գտնվող պատրիարքական սինոդալ նստավայրում։ 

Հիշեցնելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների շփումների եռակողմ ձևաչափը, որը սկսվել է երեք տասնամյակ առաջ, ռուս եկեղեցու առաջնորդը նշել է, որ պետք է դրականորեն ազդել իրավիճակի, բանակցությունների մասնակիցների վրա, որպեսզի արդյունք լինի, և իրավիճակը փոխվի դեպի լավը։ 

Զրույցի մասնակիցներն ընդգծել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների երկխոսության առանձնահատուկ նշանակությունը Լեռնային Ղարաբաղում երկար տարիներ շարունակվող պատերազմից հետո խաղաղ կյանքի վերականգնման դիտանկյունից»։