Միջազգային

Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չարժե Սահմանադրությունը փոխելով վերադարձնել մահապատիժը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

«Իմ դիրքորոշումն այս առումով չի փոխվել»,- ասել է Պուտինը՝ Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Եվա Մերկաչևայի հարցին։

Սեպտեմբերին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի անդամների հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր, որ դեմ է Ռուսաստանում մահապատժին։ Նա դա անվանել էր «անիմաստ և հակաարդյունավետ»: