Միջազգային

Արգենտինայի նախկին նախագահը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Արգենտինայի փոխնախագահ և նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և ցմահ զրկվել պետական ​​պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Երեք դատավորներից կազմված կոլեգիան նրան մեղավոր է ճանաչել խարդախության սխեմայի մեջ, որով իշխանությունները նրա, որպես պետության ղեկավարի, պաշտոնավարման ընթացքում պետական ​​ծրագրերից յուրացրել են 1 միլիարդ դոլար (956 միլիոն եվրո)։

Դատարանը մերժել է հանցավոր բանդա ղեկավարելու մեղադրանքը։ Այդ հոդվածով պատիժը նախատեսում էր 12 տարվա ազատազրկում։