Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից «հստակ քայլեր» է ակնկալում
Միջազգային
6 Դեկտեմբերի 2022, 16:30«Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ուղղությամբ, քանի որ ահաբեկչության քարոզչությունն այս երկրներում դեռ շարունակվում է». այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք ուշադիր հետևում ենք Շվեդիայում և Ֆինլանդիայում տիրող իրավիճակին: Ցավոք, որոշ սադրիչ գործողություններ դեռևս առկա են այդ երկրներում: Ակնկալում ենք, որ և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,-լրագրողներին ասել է Աքարը:
Աքարն այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենի հետ հանդիպումից առաջ: Մայրաքաղաք Անկարայում բանակցությունների ընթացքում Աքարն ու Կայկոնենը կքննարկեն երկկողմ պաշտպանական և անվտանգության հարցեր, ինչպես նաև Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։
Ֆինլանդիան և Շվեդիան, դրդված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից, հրաժարվել էին տասնամյակների չեզոքությունից ու մայիսին պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ին՝ միանալու դաշինքին:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն