Միջազգային

Իսրայելն ու Ադրբեջանը կհամագործակցեն տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

Իսրայելը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։ 

«Մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ շատ զարգացած են տարբեր ուղղություններով։ Տիեզերական ոլորտը նրանցից է, որտեղ մենք մեծ ներուժ ենք տեսնում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կցանկանար թե՛ պետական, թե՛ մասնավոր մակարդակներում ավելի մեծ համագործակցություն տեսնել այս ոլորտում։

Նրա խոսքով՝ համագործակցությունն այս ոլորտում առանձնահատուկ ներուժ ունի, քանի որ Իսրայելում այն ​​շատ զարգացած է։