Միջազգային

Ալիևն ու Աքարը քննակել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ադրբեջանում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպմանը նշվել է, որ 2022 թվականը շատ հաջող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Ընդգծվել է, որ հարաբերություններն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

Այս առումով նշվել է, որ ներկայումս երկրում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համագործակցության հեռանկարների շուրջ։