Զասը հույս ունի, որ Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ փաստաթուղթը կստորագրվի
Միջազգային
5 Դեկտեմբերի 2022, 16:24ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեռ հույս ունի, որ Հայաստանին օգնություն տրամադրելու՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը կստորագրվի։
«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։
ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այդ նախագիծը։ Հուսով եմ՝ որոշակի վերանայումից հետո կհասնենք որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ՝ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանին»,- այսօր ասել է Զասը ՀԱՊԿ ԽՎ նիստում։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն