Միջազգային

Կոնֆլիկտից միակ ելքը բանակցային ճանապարհով է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անմիջական կապի մեջ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ 

«Ես կանոնավոր քննարկումներ և ուղիղ կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցության վերսկսման լավագույն միջոցը [հաղորդակցության] այս ուղիղ ալիքը պահպանելն է», - կիրակի օրը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ նման իրավիճակում «ամենավատը մեկուսացումն է»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Ուկրաինայի հակամարտության ավարտը, Մակրոնն ասել է, որ «ուկրաինացիները պետք է որոշում կայացնեն այս մասին»։ «Այս իրավիճակից միակ ելքը բանակցություններն են: Ես ռազմական տարբերակներ չեմ տեսնում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: