Միջազգային

Շվեդիայում սպանվել է Կադիրովի N 1 քննադատը

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ի գիշերը Շվեդիայում գնդակահարել են ընդդիմադիր չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովին։ Տեղեկությունը հաստատել են նրա համախոհները։ Շվեդիայի ուժային գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թումսո Աբդուրախմանովը դադարեցրել է շփումը։

Թումսո Աբդուրախմանովը հայտնի է Չեչնիայի իշխանությունների հասցեին իր քննադատությամբ։ 2015 թվականին նա լքել է Ռուսաստանը, ըստ նրա՝ Ռամզան Կադիրովի հարազատների հետ կոնֆլիկտից հետո։ Բլոգերը Շվեդիայում ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ Չեչնիայում Աբդուրախմանովին մեղադրում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ։

2019 թվականին Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը արյունահեղություն հայտարարեց Աբդուրախմանովի դեմ։ Սակայն ավելի ուշ հանրապետության իշխանությունները հերքեցին դա։


2020 թվականին Շվեդիայում մի տղամարդ ներխուժել է Աբդուրախմանովի բնակարան և մուրճով հարվածել նրա գլխին։ Բլոգերին հաջողվել է նրանից խլել մուրճն ու ոստիկանություն կանչել։