Միջազգային

Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոն ուժի մեջ է մտել

Եվրամիությունը պաշտոնապես դադարեցնում է ծովով մատակարարվող ռուսական նավթի ներկրումը և կփորձի մյուս գնորդների համար մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի սահմանաչափ սահմանել։

Այսօր ուժի մեջ է մտնում Ռուսաստանից լցանավերով նավթի մատակարարման ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար, Եվրամիության, G7 երկրների և Ավստրալիայի որոշումը՝ արգելելու ավելի քան 60 դոլար արժողությամբ ռուսական նավթի փոխադրումն ու ապահովագրումը։ Ռուսաստանն իր հերթին մտադիր չէ նավթ մատակարարել գնային առաստաղի պայմաններով, և այս ֆոնին փորձագետները չեն բացառում նավթի 100 դոլարից բարձր գների աճը։